ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Ես հպարտությամբ եմ ասում, որ այս կառույցն այսօր կայացած է»

«Ես հպարտությամբ եմ ասում, որ այս կառույցն այսօր կայացած է»
26.04.2014 | 12:38

Ապրիլի 25-ին հրավիրված մամլո ասուլիսը սկսելով Արթուր Բաղդասարյանն ասաց.
-Վերջին քաղաքական զարգացումների համապատկերում ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի որոշումը բոլորիդ հայտնի է: ՕԵԿ-ը որոշել է քաղաքական կոալիցիայի մաս չկազմել: Որպես պետական, քաղաքական գործիչ՝ ուզում եմ նշել, որ վերջին վեց տարիներին մեր աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց Հայաստանում Ազգային անվտանգության խորհուրդը իսկապես կայացնել՝ Հայաստանում ու մեր սահմաններից դուրս ճանաչելի մի կառույց, որն ունի կարևոր դերակատարություն մեր երկրի ներքին ու արտաքին հիմնահարցերին ու մարտահրավերիներին արձագանքելու գործում: 6 տարիները եղել են համատեղ աշխատանքի տարիներ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԽ նախագահին, ԱԽ բոլոր անդամներին և, իհարկե, ողջ աշխատակազմին: ԱԽ նիստերում ընդունվել են 55 կարևորագույն փաստաթղթեր, որոնք վերաբերում են Հայաստանի ռազմավարական զարգացմանը: Այս 6 տարիներին ԱԽ-ում մենք մեր երկրում իրավիճակային լուծումներից, կարճաժամկետ տեսլականից անցանք երկարաժամկետ լուծումների, երկարաժամկետ ռազմավարական պլանավորման տարաբնույթ ոլորտներում: Միայն մեկ օրինակ բերեմ՝ առաջին անգամ Հայատանում հաստատվեց սպառազինության ու ռազմական տեխնիկայի 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը, համաձայն որի մեր երկիր են ներկրվում ու ներկրվելու են նորագույն սպառազինութուններ ու ռազմական տեխնիկա: ԱԽ ինստիտուցիոնալ իմաստով իսկապես կարողացավ կարևորագույն դեր ունենալ մեր երկրի զարգացման մեջ: Ես հպարտությամբ եմ ասում, որ այս կառույցն այսօր կայացած է:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ